Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը սահմանափակվում է կամրջի վերանորոգման պատճառով

Մ-4, Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- ասվում է հաղորդագրությունում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել