Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները․ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը  հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված են Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները։

« Այցի նպատակը տեղում իրավիճակը գնահատելը և ինչպես ԼՂ-ում (Արցախ՝ խմբ․) մնացած, այնպես էլ ԼՂ-ն (Արցախ՝ խմբ․) լքած բնակիչների հումանիտար կարիքները գնահատելն էր։

Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել են՝ ինչ վիճակ է առողջապահության ու կրթության ոլորտներում։

Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը «հանկարծակի» (չակերտները՝ Iravaban.net-ի) լքել իր տները, ինչը նրանց նաև տառապանք է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ հայտարարության՝ ՄԱԿ առաքելությունը ընդգծում է կողմերի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դա ժամանակ ու համատեղ ջանքեր է պահանջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել