Չինաստանում հեղեղի հետևանքով ութ մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտվող ճամբարում  օգոստոսի 16-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են համարվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Սինհուա»-ն, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ուրադ Հոուցի շրջանի գետի վերին հոսանքում տեղի ունեցած այդ աղետի հետևանքով՝ հնարավոր չի եղել կապ հաստատել 13 զբոսաշրջիկ-ճամբարականների հետ։

Օգոստոսի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ, մեկ մարդ փրկվել էր, ութ մարդ մահացել էր, իսկ չորսը դեռևս անհետ կորած էին համարվում։

Անհետ կորածներին գտնելու համար  որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել