ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված են Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները։
« Այցի նպատակը տեղում իրավիճակը գնահատելը և ինչպես ԼՂ-ում (Արցախ՝ խմբ․) մնացած, այնպես էլ ԼՂ-ն (Արցախ՝ խմբ․) լքած բնակիչների հումանիտար կարիքները գնահատելն էր։
Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել են՝ ինչ վիճակ է առողջապահության ու կրթության ոլորտներում։
Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը «հանկարծակի» (չակերտները՝ Iravaban.net-ի) լքել իր տները, ինչը նրանց նաև տառապանք է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ հայտարարության՝ ՄԱԿ առաքելությունը ընդգծում է կողմերի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դա ժամանակ ու համատեղ ջանքեր է պահանջում։