Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը չեն քանդվի

ՀԱՊԿ-ից դուրս գալու  մասին Երևանից հնչող հայտարարությունները նրանց սուվերեն ընտրությունն են, սակայն Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի քանդի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, այլ կողմում գործընկերներ փնտրեն սեփական անվտանգության ամրապնդման համար, դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Սակայն, ես դեռ հույս ունեմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է նա լրագրողներին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել