Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորակազմը:
«Խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Կարտապոլովը։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա, նաև 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա: