ՌԴ խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում․ ՌԴ պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորակազմը:

«Խաղաղապահներն իրավունք չունեն զենք կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Կարտապոլովը։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա, նաև 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել