Ինչ մասնակցություն ունեն քաղաքացիները ՀՀ պաշտպանությանն ու ինչ պարտականություններ ունեն

«Պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը քաղաքացիների մասնակցությունը։ Սահմանված է նաև, թե ինչ պարտականություններ ունեն քաղաքացիները։

Iravaban.net-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը`

1) զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցով.

2) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, զորահավաքային զորակոչի կանչվելու միջոցով.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվելու միջոցով.

4) ռազմական դրության ժամանակ պաշտպանության կարիքների համար սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույքը, ներառյալ` տրանսպորտային և այլ նյութական միջոցները տրամադրելու միջոցով՝ օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

Քաղաքացիները պարտավոր են օրենքով սահմանված կարգով`

1) կանգնել զինվորական հաշվառման, զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, մասնակցել կազմակերպվող վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին.

2) կատարել զինվորական կոմիսարիատների կողմից տրված ծանուցումների, զորահավաքային կարգադրագրերի և կարգադրությունների պահանջները.

3) զորահավաք հայտարարվելու դեպքում`

ա. զինվորական կոմիսարիատների ծանուցագրերում, զորահավաքային կարգադրագրերում և կարգադրություններում նշված ժամկետներում ներկայանալ զորահավաքային զորակոչի,

բ. առանց համապատասխան զինվորական կոմիսարիատի թույլտվության` չբացակայել իրենց բնակության վայրից,

գ. մասնակցել պաշտպանական բնույթի աշխատանքների կատարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել