Լևոն Եղոյանը նշանակվել է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Iravaban.net-ը հաղորդում է վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեին, որ կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ս.թ. սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել Լևոն Եղոյանին Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝

  1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում Գևորգ Սուրենի Բաղդասարյանի լիազորությունները։
  2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում անցկացված վիճակահանության կարգով՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Լևոն Արտուշի Եղոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով», – ասվում է Քննչական կոմիտեի նախագահի ստորագրած հրամանում։

Iravaban.net-ը ներկայացնում է Լևոն Եղոյանի կենսագրությունը.

Լևոն Արտուշի Եղոյանի

կենսագրությունը

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 26-ին, Վայք քաղաքում:

2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2007-2008թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ

2008-2013թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի  Վայք-Ջերմուկ քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2013-2014թ.`  ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ՀԿԳ քննիչ՝ ապա հրամանատարի տեղակալ

2014-2018թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2018-2019թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2019-2020թ.`  ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ

2020-2024թթ.`  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, այնուհետև՝  քննչական գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ,

I-II.2024թ.`  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ

II-V.2024թ.`  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 3 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել