Իրական սպանությունների դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են․ 8 ամսում՝ 32 դեպք

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը ընթացիկ տարվա 8 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2-ով՝ կազմելով 32 դեպք։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ իրական սպանությունների նշված ցուցանիշներում ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։

Նրա տեղեկատվությամբ՝ նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները` 2024-ի 100 դեպքի փոխարեն ընթացիկ տարվա 8 ամիսներին կազմելով 93։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել