ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է չտարածման օրակարգի և միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջմղմանը։
Ընդգծվել է ժամանակակից անվտանգային միջավայրում զարգացումներին և առկա մարտահրավերներին համապատասխան միջազգային արձագանքի ապահովման և հանձնառության ստանձնման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել և վավերացրել Պայմանագիրը, անել դա հնարավորինս շուտ՝ այս համատեքստում հիշատակելով ՀՀ համահեղինակած և ՄԱԿ շրջանակներում ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վերաբերյալ բանաձևը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանման կարևորությանը՝ ուղղված Պայմանագրով նախատեսված հանձնառությունների իրականացման գործում արդյունավետության բարձրացմանը։