Վրաստանը սկսում է Եվրամիության անդամակցության բանակցությունները

Վրաստանի կառավարությունը հրապարակել է ԵՄ անդամակցության համար Վրաստանի ստացած հարցաթերթիկի առաջին մասը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Կառավարությունից հայտնում են, որ ԵՄ-ից ավելի ուշ կստանան նաև հարցաթերթիկի երկրորդ մասը, որը նույնպես հասանելի կլինի հանրությանը։

Հարցաթերթիկը բաղկացած է 369 հարցից, որոնք բաժանված են մի քանի ենթաբաժինների և մտահոգությունների.

-Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն,
-Հիմնական իրավունքներ,
-Տարածաշրջանային խնդիրներ և միջազգային պարտավորություններ,
-Տնտեսական խնդիրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել