«Վստահ էի, որ ինքն ինձ որբ չի թողնի»․ Յուրի Աղասարյանը թշնամուն մեծաթիվ կորուստներ է հասցրել

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում անմահացած Յուրի Աղասարյանը ժպիտը դեմքին է լույս աշխարհ եկել։ Մայրը՝ Նարինե Բադալյանը պատմում է, որ շատ է անհանգստացել, երբ չի լսել որդու լացը, սակայն բժիշկները հանգստացրել են նրան, ասելով, որ երեխան ժպտում է։

Յուրին 5 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

«Ամեն անգամ ասում էի՝ իմ Յուրին չի ծառայելու, կողքի սենյակից լսում ու գալիս էր, սկսում էր կռիվ տալ հետս։ Ասում էր՝ իմ տեղը որոշում չկայացնեք»,-պատմում է մայրը։

Միկա Թանգյանը՝ Յուրիի մանկության ընկերը, պատմում է, որ իրենց ընկերությանը չի խոչընդոտել անգամ հեռավորությունը, միշտ միասին են եղել, խաղեր են խաղացել։

«Ինքը պատրաստ էր ծառայությանը, ոչ մի վախեր չուներ, երբ եկավ Ռուսաստանից հարցրեցի՝ Յուր պատրա՞ստ ես, ուզո՞ւմ ես գնաս, ասաց՝ դրա համար եմ եկել»,-հիշում է Միկան։

Մայրը պատմում է, որ շատ է հպարտացել իր զինվոր որդով, անգամ ամաչել է, որ փորձել է տղային հետ պահել ծառայությունից։

Վերջին անգամ մորը հաղորդագրություն է գրել սեպտեմբերի 26-ին։

«Վստահ էի, որ ինքն ինձ որբ չի թողնի»,-նշում է մայրը։

Յուրի Աղասարյանը թշնամուն մարդկային և տեխնիկայի մեծաթիվ կորուստ է հասցրել։ Զոհվել է սեպտեմբերի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել