Սանրվածքով կարելի է կարծիք կազմել մարդու խառնվածքի, բնավորության և կազմակերպվածության մասին:
Գործարար մարդու սանրվածքն անպայման պետք է կոկիկ լինի: Երկար, թափթփված կամ գլխից չափազանց բարձր հարդարված մազերը չեն համապատասխանում գործարարի հեղինակությանը:
Գործարար տղամարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր սափրվել (սևահերներին՝ անհրաժեշտության դեպքում օրական երկու անգամ), սակայն եթե նրանք, այնուամենայնիվ կամենում են բեղ կամ մորուք ունենալ, դրանք պետք է խնամված լինեն:
Գործարար կնոջ սանրվածքը նույնպես պետք է կոկիկ լինի:
Աշխատանքային մթնոլորտում ձևավոր սանրվածքն անցանկալի է:
Մազերի գույնը պետք է ներդաշնակի մաշկի և աչքերի գույնին:
Կարճ կտրված մազերն ավելի հարգի են տարիքով կանանց:
Գործարար կնոջ համար ամենաընդունվածը կարճ և միջին չափի մազերն են: