Իրավիճակը Քաբուլում լարված է, սակայն ոչ մի կռիվ չկա և ոչինչ չի սպառնում դիվանագիտական ​​ներկայացուցչությանը․ Քաբուլում Ռուսաստանի դեսպանություն

«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները լիովին շրջապատել են Քաբուլ քաղաքը և մտնում Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի տարածք: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։

«Al Arabiya» հեռուստաալիք փոխանցմամբ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան անարգել դա անել ՝ օգտվելով Քաբուլի օդանավակայանից: Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է իրենց ներկայությունը գրանցեն շարժման ներկայացուցիչների մոտ։

«Թալիբան»-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Քաբուլի կրթական, բժշկական եւ հասարակական նշանակության այլ հաստատություններ կշարունակեն աշխատանքը սովորական ռեժիմով։

Ավելի վաղ «Al Arabiya» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։

Ըստ մի շարք ԶԼՄ-ների Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել, սակայն լուրը դեռ պաշտոնապես չի հաղորդվել։

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրավիճակը Քաբուլում լարված է, սակայն ոչ մի կռիվ չկա և ոչինչ չի սպառնում դիվանագիտական ​​ներկայացուցչությանը, տարհանում չի պահանջվում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական կայքը։

Աֆղանստանում իրավիճակը սրվել է վերջին շաբաթների ընթացքում ՝ երկրի խոշոր քաղաքների վրա «Թալիբան» շարժման հարձակմամբ: Օգոստոսի 15-ին հայտատարվեց, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցումները: Ավելի ուշ գրոհայինները հայտնեցին, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության վերաբերյալ, և որ Աֆղանստանի կառավարությունը պատասխանատու կլինի Քաբուլի անվտանգության համար մինչև անցումային գործընթացի ավարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել