«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները լիովին շրջապատել են Քաբուլ քաղաքը և մտնում Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի տարածք: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական կայքից։
«Al Arabiya» հեռուստաալիք փոխանցմամբ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան անարգել դա անել ՝ օգտվելով Քաբուլի օդանավակայանից: Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է իրենց ներկայությունը գրանցեն շարժման ներկայացուցիչների մոտ։
«Թալիբան»-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Քաբուլի կրթական, բժշկական եւ հասարակական նշանակության այլ հաստատություններ կշարունակեն աշխատանքը սովորական ռեժիմով։
Ավելի վաղ «Al Arabiya» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։
Ըստ մի շարք ԶԼՄ-ների Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել, սակայն լուրը դեռ պաշտոնապես չի հաղորդվել։
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ իրավիճակը Քաբուլում լարված է, սակայն ոչ մի կռիվ չկա և ոչինչ չի սպառնում դիվանագիտական ներկայացուցչությանը, տարհանում չի պահանջվում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական կայքը։
Աֆղանստանում իրավիճակը սրվել է վերջին շաբաթների ընթացքում ՝ երկրի խոշոր քաղաքների վրա «Թալիբան» շարժման հարձակմամբ: Օգոստոսի 15-ին հայտատարվեց, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցումները: Ավելի ուշ գրոհայինները հայտնեցին, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության վերաբերյալ, և որ Աֆղանստանի կառավարությունը պատասխանատու կլինի Քաբուլի անվտանգության համար մինչև անցումային գործընթացի ավարտը: