Վարչապետի աշխատակազմը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքել ԱՁ «Վահան Ստեփանյանի» հետ, որից հուշանվերներ է գնել։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշվում է, որ պատվիրվել է․
- Ընկույզի փայտից տուփ, չափսերը՝ 30*30*15 սմ, առանձնացված 6 մասի, գունավոր տպագրությամբ ստվարաթղթից և 28 հատ պլաստիկից պատրաստված տուփ, չափսերը՝ 8*8*10, այդ թվում թեյ, չիր պատվաստված շոկոլադով, հայկական խոտաբույսեր, չիր։
Նմանատիպ 7 տուփ է գնվել, յուրաքանչյուրը՝ 225 000 դրմ, ընդհանուր՝ 1 միլիոն 575 հազար դրամ։
- Պատվիրվել է նաև ծղոտե զամբյուղ՝ բրդյա թելերից գործված կանթերով․ այդ թվում թարմ մրգեր, բաստուրմա, սուջուխ, պանիր։
Այս զամբյուղներից գնվել է 6 հատ, յուրաքանյուրը՝ 94 հազար դրամ, ընդհանուր՝ 564 հազար դրամ։
Գնումն ընդհանուր կազմել է 2 միլիոն 139 հազար դրամ։