Վրաստանի նոր կառավարությունը ճանաչել է 150 պատգամավորի իրավասությունը

Վրաստանի նորընտիր խորհրդարանը դեկտեմբերի 11-ին ճանաչեց 150 պատգամավորի իրավասությունը: Որոշումը օրենսդիր մարմինն ընդունեց 87 ձայնով:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Բոլոր այն անձինք, ում ԿԸՀ-ն 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքում հայտարարել է ընտրված՝ խորհրդարանի լիարժեք անդամներ են: Այդ պահից դադարեցվում է նախկին՝ 9-րդ գումարման խորհրդարանի իրավասությունը:

Խորհրդարանում գտնվող միայն «Վրացական երազանքի» 88 պատգամավորները ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի կողմից ընթերցված երդման խոսքից հետո հանրային երդում տվեցին, ինչից հետո խորհրդարանում հնչեց երկրի պետական օրհներգը:

Հիշեցնենք՝ ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան: Ընդդիմադիր պատգամավորները ընդհանուր հաշվով ունեն 60 մանդատ:

Հիշեցնենք նաև, որ նոր կառավարությունը ձևավորելու համար դեկտեմբերի 11-ին Վրաստանի կառավարությունը հրաժարական էր տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել