Առաջիկայում նոր կառավարությունը ձևավորելու համար Վրաստանի կառավարությունը այսօր հրաժարական տվեց: Այս մասին ուրբաթ «ՏԱՍՍ»-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
«Կառավարությունը հրաժարական տվեց: Այսուհետ վարչապետը և ամբողջ կաբինետը պարտականություններ կատարող են», – ասաց խոսնակը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
- «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
- «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
- «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
- «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
- «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
- «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
- «Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր:
Նոյեմբերի 21-ին 17 մեծամասնական շրջաններում տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլին ընդդիմությունը չմասնակցեց՝ դրանք կեղծված որակելով: