Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:
Բելառուսի նախագահը նաև դեսպաններ է նշանակել նաև Չինաստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Քենիայում:
Նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ընթացքում, դիմելով Հայաստանում և Ադրբեջանում Բելառուսի դեսպաններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ունեն լավ, մտերիմ, Հայաստանի հետ՝ փայլուն հարաբերություններ:
«Պահպանեք այդ հարաբերություններ և այնպես արեք, որ մեզ ոչնչում չկասկածեն: Դրանք հանրապետություններ են, որոնք ապագայում պետք է խաղաղ ապրեն: Մենք Երևանի և Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենք և կունենանք: Սակայն այնպես ստացվեց, որ, ինչ արած, կարելի է ցավակցել: Մարդիկ են զոհվել: Փառք Աստծո, որ գոնե թեժ պատերազմն ավարտվել է»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն Ադրբեջանում Բելառուսի դեսպան է նշանակել Բելառուսի պաշտպանության նախկին նախարար և անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովին: