Ռադիոֆիզիկայի ինստիտուտը կվերակազմակերպվի․ կառավարությունը որոշում է ընդունել

Սեպտեմբերի 25-ին անցկացված նիստի ընթացքում կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԵԻ) հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը  վերակազմակերպվում է և  միացվում «Հայփոստ» ՓԲԸ-ին։

 Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Ուժը կորցրած է համարվում «ՌՖԵԻ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերությունը  «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ին միացնելու որոշումը :

«Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Հայփոստ» փակ
բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան։

Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել  փոստի փոխանակման և տեսակավորման նոր կենտրոն:
Կենտրոնի կառուցմամբ նախատեսվում է ներդնել նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավել հաճախորդների սպասարկումը և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել