Բաքուն համաձայնվել է երկարաձգել Քարվաճառից հայկական զորքը դուրս բերելու ժամկետը մինչև նոյեմբերի 25–ը։ Այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հայաստանի իշխանությունները փոխանցել են այդ խնդրանքը ռուսական կողմի միջոցով: Եկարաձգման մասին խնդրանքը կապված է Քարվաճառի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անցանելիության հետ»,-նշել է նա: