Ռուսաստանը գրեթե 2 հազար խաղաղապահ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ․ «ՏԱՍՍ»

Ռուսաստանը «Իլ -76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 սարքավորում: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը հաստատելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ է ուղևորվում՝ 1,960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա», – նշել են նախարարությունից:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ խաղաղապահները Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվում են Ուլյանովսկի օդանավակայանից: Կոնտինգենտի միջուկը կլինեն Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել