– Զենքը, ինչպես նաև ժառանգատուին պատկանող այլ գույքը, որը շրջանառության մեջ է գտնվում հատուկ թույլտվությամբ, ժառանգության զանգվածի մեջ է մտնում և ժառանգվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
Ժառանգության ընդունման համար, որի զանգվածի մեջ մտնում է նման գույքը, հատուկ թույլտվություն չի պահանջվում:
Մինչդեռ նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:
Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net