ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրել է, որ տեսչական ստուգումների որակը բարձրացել է. «Մենք խոսել ենք 80-ից ավելի պետությունների հետ այս թեմայով, հասկացել ենք՝ ճիշտը ինքնաֆինանսավորման ճանապարհն է, այդ ամենն իրականացնելուց համար օրենսդրական փոփոխություն պետք է անենք, վերջերս ներգրավել ենք երեք մասնագետների, որ մեզ աջակցելու են այդ փաթեթը պատրաստել, ԱԺ-ում ներկայացնելու ենք՝ ինչ օրենսդրական փոփոխություն պետք է անենք: Մենք անկախ թիմ ենք ներգրավելու մեր կոմիտեում, իրենք չեն զբաղվելու ընթացիկ հարցերով: Այդ հարցերով կզբաղվի գործող թիմը, իսկ իրենք ռազմավարական հարցերով են զբաղվելու, որ լուրջ փոփոխություն բերեն, ու կառույցն ավելի ճիշտ հիմքի վրա կառուցենք»: