Մեր տեսչական ստուգումների որակը բարձրացել է. ապագայում միջազգային փորձագետներ կներգրավվենք. Տաթևիկ Ռևազյան

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրել է, որ տեսչական ստուգումների որակը բարձրացել է.  «Մենք խոսել ենք 80-ից ավելի պետությունների հետ այս թեմայով, հասկացել ենք՝ ճիշտը ինքնաֆինանսավորման ճանապարհն է, այդ ամենն իրականացնելուց համար օրենսդրական փոփոխություն պետք է անենք, վերջերս ներգրավել ենք երեք մասնագետների, որ մեզ աջակցելու են այդ փաթեթը պատրաստել, ԱԺ-ում ներկայացնելու ենք՝ ինչ օրենսդրական փոփոխություն պետք է անենք: Մենք անկախ թիմ ենք ներգրավելու մեր կոմիտեում, իրենք չեն զբաղվելու ընթացիկ հարցերով: Այդ հարցերով կզբաղվի գործող թիմը, իսկ իրենք ռազմավարական հարցերով են զբաղվելու, որ լուրջ փոփոխություն բերեն, ու կառույցն ավելի ճիշտ հիմքի վրա կառուցենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել