Դատավորների անկախության երաշխիքների շեմը կբարձրացվի․ ԲԴԽ քվեարկության կարգի փոփոխություն՝ ՍԴ որոշման հիման վրա

Սահմանադրական դատարանն ապրիլի 22-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա կայացրեց որոշում՝ ԲԴԽ 5 կողմ ձայներով դատավորի լիազորության դադարեցման նորմը ճանաչելով հակասահամանադրական։

Գործող կարգավորումների համաձայն՝ դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ  ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ԲԴԽ որոշումներն ընդունվում են ոչ թե խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, այլ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը՝ 5 ձայնը։

«Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի այդ մասի վերաբերյալ փոփոխություններ կատարելու համար Արդարադատության  նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել