Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է է ստորագրել, որով Ազատ Դունամալյանը, Նարեկ Բեգլարյանը և Մանվել Շահվերդյանը նշանակվել են դատավորներ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ազատ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 21-ի ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարեկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մանվել ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
Լուսանկարում Նարեկ Բեգլարյանն է և Ազատ Դունամալյանը