Մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվող վարորդից քանի՞ տուգանային միավոր կհանվի և որքա՞ն տուգանք կարժենա

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև տուգանային միավորի կիրառում 1.5 միավորի չափով:

Յուրաքանչյուր տարի վարորդին տրվում է 13 միավոր. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր։ Յուրաքանչյուր հաջորդ տարի նորից տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում։

Օրենսդրությամբ նախատեսված են հետևյալ բացառությունները՝

  • ծառայողական առաջադրանքներ կատարող պաշտոնատար անձանց համար,
  • օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում՝

  • օգտագործել հեռախոսազրույցի հեռակա վարման սարքավորումներ,
  • տրանսպորտային միջոցը կանգնեցնել թույլատրելի վայրում՝ հեռախոսազրույց իրականացնելու համար։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել