Կարեն Սեդրակյանն ազատվել է ՀՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է N 805-Ա որոշում, որով Կարեն Սեդրակյանն ազատվել է ՀՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Այս հիմքով էլ իրականացվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել