Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել