Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն լինի այն քաղաքացիները, որոնց 27 կամ 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում․ նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր  Նիկոլայ Բաղդասարյանի առաջարկած նախագիծը նախատեսում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

Նախագծով նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չի լինի այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, այսուհետ նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27  կամ 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

Նախագծի հեղինակը նշել է, որ եթե անգամ օրենքում նշված քաղաքացիների և պահեստազորի սպայական կազմի տարիքները լրանում են տվյալ զորակոչի ընթացքում, միևնույն է իրենք ենթակա չեն զորակոչման` բացառելու համար հնարավոր չարաշահումները: Օրենքը պետք է լինի այն աստիճանի որոշակի, որպեսզի քաղաքացին հստակ գիտակցի` երբ է նա ենթակա զորակոչի, այլ ոչ թե պայմանավորված զորակոչի ժամկետների հետ: Պայմանականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ զորակոչի ժամկետները փոփոխվեն, որի արդյունքում անձը զորակոչվի, այն էլ 27 տարեկանը լրանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել