Երևանի քաղաքապետարանից մեկ անգամ ևս հորդորում են՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:
Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել՝
- Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
- transport.yerevan.am կայքի միջոցով
- Telcell տերմինալների միջոցով
- Telcell սպասարկման կետերում
- Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ: