LifeSmart. Պրոֆեսիոնալ Խելացի Տան անլար համակարգի նոր նշաձող Հայաստանում

Այսօր աշխարհում «խելացի տունը» այլևս պարզապես տեխնոլոգիական նորամուծություն չէ․ այն դարձել է ապրելակերպ։ Ամեն օր ավելի շատ մարդիկ են ընտրում իրենց տները, առանձնատները կամ բիզնես տարածքները ավտոմատացնելու ու խելացի կառավարելու տարբերակը։
Խելացի տան ընտրությունը պարզապես մի քանի «խելացի» սարք գնելու մասին չէ։ Դա վերաբերում է կյանքի որակի բարձրացմանը․ հարմարավետություն, անվտանգություն, էներգիայի խնայողություն և ինտուիտիվ կառավարում։ LifeSmart–ի շնորհիվ Հայաստանում այժմ հասանելի են պրոֆեսիոնալ լուծումներ, որոնք նոր նշաձող են սահմանում ոլորտում։ Իսկ Smartic–ի թիմը պատրաստ է ապահովել խորհրդատվություն, նախագծում և տեղադրում՝ դարձնելով գործընթացը հուսալի ու որակյալ։

LifeSmart–ը համաշխարհային պրեմիում դասի բրենդ է, որը հաճախ անվանում են «Apple–ը խելացի տան ոլորտում»։ Ինչու՞։
● Այն առաջարկում է բարձրակարգ դիզայն, ինտուիտիվ և պարզ կառավարում։
● Համակարգը ստեղծված է ներդաշնակության համար․ բոլոր սարքերը աշխատում են միասին առանց բարդ կարգավորումների։
● Ապահովում է պրոֆեսիոնալ մակարդակի կայունություն և անվտանգություն։
● Ներկայացված է ավելի քան 100 երկրում՝ դառնալով վստահելի ընտրություն միլիոնավոր օգտատերերի համար։

Smartic–ը LifeSmart–ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և առաջարկում է ամբողջական լուծումներ՝ սկսած խորհրդատվությունից մինչև համակարգի նախագծում, տեղադրում և սպասարկում։ Սա նշանակում է, որ հայաստանցի գնորդները կարող են վստահ լինել, որ ստանում են ոչ միայն սարքավորումներ, այլև ամբողջական պրոֆեսիոնալ ծառայություն։

Ի՞նչ է «խելացի տունը»։ Նրանց համար, ովքեր դեռ չեն ծանոթացել այս գաղափարին․ խելացի տունը տեխնոլոգիաների համալիր է, որը թույլ է տալիս հեռախոսից կամ ձայնային հրամաններով կառավարել լույսերը, ջեռուցումը, վարագույրները, անվտանգության համակարգերը և նույնիսկ կենցաղային տեխնիկան։ Ամեն ինչ՝ մեկ համակարգի միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել