Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու համար աշխատանքային փորձի պահանաջվող չափը կրճատվել է

Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն կրճատում է բարձր մասնագիտական որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար որպես պարտադիր պայման համարվող աշխատանքային փորձի չափը՝ նախկին երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի: Այս մասի գրում է РИА Новости-ն:

Այս հնարավորությունից կարող են օգտվել Ռուսաստանում աշխատող այն օտարերկրացիները, որոնց մասնագիտությունները ներառված են Աշխատանքի նախարարության ցուցակում: Այս ցանկը ներառում է 74 մասնագիտություն, որոնք հիմնականում բժշկական, ինժեներական և բանվորական մասնագիտություններն են:

Պետդուման այս օրինագիծն ընդունել է հունիսի վերջին: ՌԴ նախագահը՝  Վլադիմիր Պուտինը, օրենքը ստորագրել է հուլիսի 3-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել