Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն կրճատում է բարձր մասնագիտական որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար որպես պարտադիր պայման համարվող աշխատանքային փորձի չափը՝ նախկին երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի: Այս մասի գրում է РИА Новости-ն:
Այս հնարավորությունից կարող են օգտվել Ռուսաստանում աշխատող այն օտարերկրացիները, որոնց մասնագիտությունները ներառված են Աշխատանքի նախարարության ցուցակում: Այս ցանկը ներառում է 74 մասնագիտություն, որոնք հիմնականում բժշկական, ինժեներական և բանվորական մասնագիտություններն են:
Պետդուման այս օրինագիծն ընդունել է հունիսի վերջին: ՌԴ նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, օրենքը ստորագրել է հուլիսի 3-ին: