Իսրայելական կոծանիչները լիբանանյան օդային տարածք են ներխուժել

Իսրայելական ՌՕՈՒ-ի կործանիչներն այսօր` օգոստոսի 30-ին, Լիբանանի օդային տարածք են ներխուժել և հետախուզական թռիչքներ են իրականացնում երկրի հարավային շրջաններում: Այս մասինհայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ լիբանանյան բանակի զինծառայողները կրակ էին բացել սահմանը խախտած իսրայելական երեք անօդաչու սարքերի ուղղությամբ: Ինտենսիվ կրակից հետո անօդաչու սարքերը վերադարձել են Իսրայելի կողմ:

Լիբանանի ԶՈՒ-ի հրամանատարությունն ավելի վաղ երկրի հարավում տեղակայված զորքերին հրաման էր տվել խոցել հակառակորդի անօդաչուները, որոնք կներխուժեն Լիբանանի օդային տարածք:

Նշենք, որ իսրայելցի զինվորականները Լիբանանի վրա հետախուզական թռիչքներն արդարացնում են «Հըզբալլահ»-ի անդամների տեղաշարժերին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք պատերազմում են Սիրիայում՝ այդ երկրի կառավարական բանակի կողքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել