Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանն այս պաշտոնին է 2009 թվականից:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատավորի և նրա ընտանիքի գույքն ու եկամուտները:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն 300 հազար դրամ և 25 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 7 միլիոն 926 հազար դրամ:
2012 թ-ին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 12 միլիոն 800 հազար դրամ և 25 հազար դոլար: Եկամուտները կազմել են 8 միլիոն 140 հազար դրամ:
2013 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 13,5 միլիոն դրամ, 25 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը՝ 7 միլիոն 472 հազար դրամ:
2014 թ-ին դրամական միջոցները նորից ավելացել են՝ 18 միլիոն դրամ, 25 հազար դոլար: Նրա եկամուտը կազմել է 12,5 միլիոն դրամ:
2015 թ-ին Ամրահի Պետրոսյանի դրամական միջոցները 5 միլիոն դրամով նվազել են՝ կազմելով 13 միլիոն դրամ և 25 հազար դոլար: Եկամուտները կազմել են 10 միլիոն 424 հազար դրամ:
2016 թվականին դատավորի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա քրոջ որդին՝ Դավիթ Սարգսյանը նույնպես դատավոր է: Ամրահի Պետրոսյանի խնայողություններն այս տարում կազմել են 14,5 միլիոն դրամ, 25 հազար դոլար, իսկ եկամուտները կազմել են 10,5 միլիոն դրամ:
2017 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 12,5 միլիոն դրամ և 25 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 10 միլիոն 400 հազար դրամ:
2018 թվականին դատավորի խնայողությունները կազմել են 11 միլիոն դրամ և 25 հազար դոլար, իսկ եկամուտը՝ 10 միլիոն 355 հազար դրամ:
Դատավոր Ամրահի Պետրոսյանի կինը՝ Նունե Հովհաննիսյանը 2011-2017 թվականներին հայտարարագրել է 8,5 միլիոն դրամ և 3000 դոլար: Այս տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Նրա որդին՝ Սուրեն Պետրոսյանը 2011 թվականին հայտարարագրել է 48 հազար դրամ, որը ստացվել է այլ եկամուտից, 2012 թ-ին՝ 24 հազար դրամ:
- 2013 թվականին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 418 հազար դրամ:
- 2014 թ-ին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 376 հազար դրամ:
- 2015 թ-ին դատավորի որդու եկամուտները ստացվել են 2 աշխատավարձից և կազմել 1 միլիոն 839 հազար դրամ:
- 2016 թվականին նա 10 միլիոն դրամ փոխառություն է հանձնել: Փոխառության չափը հարկային տարվա վերջում կազմել է 9,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 12 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:
Դատավորի դուստրը՝ Անի Պետրոսյանը 2011 թ-ին հայտարարագրել է 1 միլիոն 659 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2012 թ-ին Անի Պետրոսյանը 9 միլիոն 80 հազար դրամով ձեռք է բերել Hyundai Elantra 1.6 մակնիշի ավտոմեքենա: Նրա եկամուտները կազմել են 8 միլիոն 380 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:
2013 թ-ին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 175 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Դատավորի մյուս դուստրը՝ Մարիամ Պետրոսյանը 2016 թվականին հայտարարգրել է 57 հազար դրամ, որը ստացվել է այլ եկամուտից: 2017 թ-ին նրա եկամուտը կազմել է 28 հազար դրամ, իսկ 2018 թ-ին նրա հայտարարգրում ոչինչ նշված չէ:
Ստորև կարող եք ծանոթանալ նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի կենսագրությանը:
Ամրահի Պետրոսյանը ծնվել է 1960 թվականին Սևան քաղաքում։
1979 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է իրավախորհրդատու Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի իրավախորհրդատու։
1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Գագարինավանի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Գագարինավանի Շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում՝ որպես իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Գագարինավանի միջշրջանային նավթի բազայում՝ համատեղելով կադրերի գծով ինժեների և իրավախորհրդատուի պաշտոնները։
1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ որպես դատախազի տեղակալ։
1999 թվականից մինչ 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ալիսա Չիլինգարյան