Վալերի Օսիպյանը առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ փետրվարի 6-ին, դատարան էր ներկայացել «Սասնա ծեռր» զինված խմբի գործով ցուցմունք տալու համար: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե կողմ է որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին, միգուցե իմ դիրքորոշումը այլ լիներ, բայց ես կորցրել եմ ընկերներ: Կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»:

Դատավորի ճշտող հարցին՝ կարո՞ղ է դատարանը արձանագրել, որ Վալերիյ Օսիպյանը առարակում է համաներման կիրառման դեմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Դատաքննությունը պետք է շարունակվի»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծեռր» զինված խմբի գործով անցնող մեղադրյալները, ըստ մեղադրական եզրակացության՝ 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել երկուսից ավելի անձանց: Նրանցից մի քանիսին բացի այդ առաջադրվել է մեղադրանք ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատը թալանելու, իսկ Վարդգես Գևորգյանին՝ տանը թմրամիջոց և զինամթերք պահելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել