Միջադեպ դատարանում. փաստաբանի վրա ջրով լի բաժակ են շպրտել

Առևանգման համար մեղադրվող Գագիկ Մուրադյանի գործով նիստի ընթացքում գործով տուժող ճանաչված Վահրամ Սայանը բաժակով ջուրը շպրտել է Մուրդայանի պաշտպան Լիանա Բալյանի վրա:

Նիստը նախագահում էր դատավոր Վաչե Մարգարյանը:

«Շատ անակնկալ այդ ամենը տեղի ունեցավ: Բաժակով ջուրը գցեց ինձ վրա, հայհոյեց Գագիկ Մուրադյանին: Տուժողը ցուցմունք էր տալիս, տեսավ, որ չի կարողանում իր ասածը հիմնավորել, հարձակվեց մեզ վրա»,-նշեց պաշտպանը:

Նշենք, որ Գագիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով,  Ռոբերտ Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, առևանգել է Վահրամ Սաիյանին, որից հետո Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնության գալով, Վահրամ Սաիյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում։

Լիանա Բալյանը նշում է, որ Գագիկ Մուրդայանը արդեն  9 ամիս է կալանավորված է ու առողջական վատ վիճակում։
Նիտը հետաձգվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել