Իրավաբան․net-ի թղթակիցը այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք ընտրատեղամասեր՝ 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ընթացքում արձանագրված խախտումները արձանագրելու համար։
20/19 ընտրատարածքում հանձաժողովի անդամները քվեաթերթիկները դրել էին բոլորի համար հասանելի վայրում, ինչը անթույլատրելի է, դրանք պետք է դրված լինեին չհրկիզվող պահարանում։
20/12 ընտրատարածքում կային քաղաքացիների կուտակումներ։ Նշված ընտրատարածքում մի քանի վստահված անձիք ընտրատեղամասում շրջում էին առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված հավատարմագրերի։