Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու և պալատների նախագահներին

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:

Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածով, անցկացրեց Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:

Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

  1. Դանիելյան Ելիզավետա – 5
  2. Թադևոսյան Լիլիթ – 5

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:    

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել