Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի ու քարոզչության մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է հակակոռուպցիոն քաղաքականության մասնագետ Սթիվեն Գաֆորփի հետ:
Հարց՝ Դուք վերջերս եք վերադարձել Հայաստանից: Ձեր տպավորությունները այնտեղ ընթացող հակակոռուպցիոն արշավի ու նոր իշխանություների վարած կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Ս.Գ.՝ Կարծում եմ չափազանց ոգևորիչ շրջան է: Մարդիկ լի են վճռականությամբ: Հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հակակոռուպցիոն նորարար մոտեցումներով: Նրանք համագործակցում են կառավարության հետ և վերջիններիս են տրամադրում իրենց առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում հնարավորությունների պատուհան է բացել: Սա շատ լավ առիթ է հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու համար և լուրջ առաջընթաց է գրանցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում:
Նշեմ նորից, որ այս պահի դրությամբ կարող ենք փաստել քաղաքացիական հասարակության և իշխանությունների համագործակցության մասին: Օրինակ, «Երիտասարդ իրավաբանների» կազմակերպությունը (Խոսքը Իրավաբանների հայկական ասոցիացիայի մասին է,- Իրավաբան.net) հանդես է եկել մոտ հարյուր հակակոռուպցիոն առաջարկություններով և կառավարությունն այժմ դիտարկում է դրանց մի մասը՝ ընդունելու համար: Սա ընդամենը մեկ օրկնակ է համագործակցության: Բացի այդ, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողության համար անհրաժեշտ է պայքարել տեղական պատրոնաժի երևույթի դեմ: Սա հեշտությամբ հաղթահարվող խնդիր չէ: Այստեղ հաջողության հնարավոր է հասնել միայն, եթե քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը համագործակցեն: Հնարավոր չէ ակնկալել, որ կառավարությունը ինքնուրույն կկարգավորի այս խնդիրը: Փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս խնդիրների վրա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: