Կառավարության նիստում կսահմանվի վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը:

Այս հարցը կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում է ներառված:

Որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1-ը:

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սամանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու  «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

               

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել