Այսօր՝ մայիսի 9-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Սակայն, նախագահի պաշտոնական կայքէջում նման փաստաթուղթ դեռևս հրապարակված չէ:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց նաև նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանի հետ, ով ևս հերքեց լուրը:
«Միգուցե ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել, նման բան չկա»,-ասաց նա: