ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վճռաբեկ դատարան բողոք է տարվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է նրա պաշտպանը՝ Ավետիս Քալաշյանը:
Քալաշյանի խոսքով՝ դիմումը վճռաբեկ դատարան է տարվել ապրիլի 26-ին:
Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանը տեղյակ է վերջին շրջանում ներքաղաքական իրավիճակին, Քալաշյանը պատասխանեց. «Իհարկե տեղյակ է: Սամվել Բաբայանը միայն ուրախ է տեղի ունեցածի համար: Նա իր գոհունակությունն է հայտնել, դրական է արձագանքել»:
Խոսելով քրեական գործի մասին պաշտպանը պատասխանել է, որ հույսը մի փոքր ավելացել է՝ գործի դրական հանգուցալուծման առումով. «Բայց դեռ պետք է սպասել: Հուսով ենք, որ դրական տեղաշարժեր կլինեն»:
Եվգենյա Համբարձումյան