Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան. Նիկոլ Փաշինյանը
2018-05-8 / 12 54 |
Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, Հայաստանը լինելու է իրավահավասարության և օրենքի երկիր, բոլորը զբաղվելու են իրենց նախընտրած բիզնեսով: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան:
Այս մասին իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, թե որևէ մեկը չկասկածի, որ նոր կառավարությունը այս կարճ ժամանակահատվածում շրջադարձային փոփոխություններ է կատարելու: