ՀՀ նախագահ Արմեն Սարսգյանը, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: