Կսահմանվի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայցրել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին նախագիծը։

Որոշման նախագծով կհստակեցվեն քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:

Այս նախագծի հիմնավորման համաձայն այժմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաեւ զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված հարաբերությունները նախկինում կարգավորվել են «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանով, որի կիրառման ընթացքում առաջանում էին մի շարք խնդիրներ և թերացումներ:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունները, ինչպես նաեւ առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու գործընթացի ամբողջականությունը:

Հավելենք, որ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության համակարգի գլխավոր և առաջատար մասնագետներ, նախագծի վերջնական մշակումն իրականացվել է առողջապահության բնագավառի մասնագիտացված կառույցների հետ համաձայնեցված:

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանելության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին կամ ֆիզիկական թերություններին ծանոթացեք՝ այստեղ։

Քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ըստ զինվորական ծառայաության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանելոիթյան աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին ծանոթացեք՝ այստեղ։ 

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել