Սահմանվել են երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնական պլանով նախատեսված ծառայությունների գները

Երևանի քաղքապետարանի ներկայացրած և արդեն ընդունված օրենքի նախագծով կարգավորվում են Երևանի ենթակայության տակ գտնվող երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնական պլանով նախատեսված ծառայությունների գները:

Կարող են վճարի դրույքաչափերի վերաբերյալ կիրառվել արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում,

բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է.

գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում.

դ. զոհված զինծառայողի երեխա է.

ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

զ. սիրիահայի երեխա է:

Այսպիսով, քաղաքապետարանը սահմանում է.

ա.  խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.

գ. երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.

դ. պարարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.

ե. կերպարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 (ութ հազար) դրամ.

Նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները սույն ենթակետի պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 (չորս հազար) դրամ.

Մշակութային բնագավառում պահանջված, սակայն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում բավարար պահանջարկ չունեցող ուսումնական պլանով նախատեսված ծառայությունների պահանջարկը բարձրացնելու նպատակով մինչև 200 երեխայի հաշվարկով 2018 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել